ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Կառավարությունը մշտապես զբաղվում է անհետ կորածների և գերիների հարցերով․ Պապոյան

Կառավարությունը մշտապես զբաղվում է անհետ կորածների և գերիների հարցերով․ Պապոյան

«Կառավարությունը մշտապես զբաղվում է անհետ կորածների և գերիների հարցերով, այս ընթացքում հսկայական աշխատանքներ են տարվել, բազմաթիվ գերիներ են վարդարձվել, բազմաթիվ անհետ կորածների հարցերով հստակություն է մտցվել»։ Այս մասին այսօր՝ օգոսոստոսի 21-ին, կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով հարցին այն մասին, որ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի պաշտոնաթողությունից հետո անհետ կորածների և գերիների հարցերով ոչ ոք չի զբաղվում։

«Խաղաղության համաձայնագրում, որը համաձայնեցվել և նախաստորագրվել է արդեն, հատուկ կետ կա հենց այդ մասին։ Այսինքն դա այնքան կարևոր հարց է, որ համաձայնագրի կետերից մեկը հենց դրա մասին է»,-ասաց Պապոյանը։

Լրագրողի հարցին՝ ինչու՞ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցը ներառված չէ «Խաղաղության համաձայնագրում», Էկոնոմիկայի նախարարը պատասխանեց․

«Բոլոր հարցերը հասցեագրված են, լուծման ընթացքի մեջ ենք։ Ինչպես նախկինում տարբեր առիթներով մենք վերադարձրել ենք մեր գերիներին, վստահեցնում եմ, որ աշխատանքները տարվում են, և մենք հաջողության կհասնենք նաև մնացած մասերով»,-ասաց նա։

 

Նշենք, որ անհետ կորածների և գերեվարվածների հարազատները բողոքի ակիցա են իրականացնում կառավարության մոտ։ Նրանք նշում են, որ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի պաշտոնաթողությունից հետո չգիտեն, թե ով է զբաղվում իրենց հարազատների հարցերով։

  • Կիսվել: