ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իշխանասարում զոհված Հակոբ Էյլենջյանն ապագա ծրագրավորող էր․ նա փետրվարին պետք է զորացրվեր

Իշխանասարում զոհված Հակոբ Էյլենջյանն ապագա ծրագրավորող էր․ նա փետրվարին պետք է զորացրվեր

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն ադրբեջանական զինուժի հարձակման հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Հակոբ Էյլենջյանը։

19–ամյա Հակոբը Երեւանի Նոր Արեշ թաղամասից էր։ Նա սովորել էր Երեւանի թեթեւ արդյունաբերական քոլեջում։ Հակոբն ապագա ծրագրավորող էր։

Հակոբը զբաղվել էր ըմբշամարտով։ Տիրապետում էր կաշվեգործության։

Հակոբը ծառայում էր Գորիսում։ Նա պետք է զորացրվեր 2023 թվական փետրվարին։ Ընտանիքի փոքր զավակն էր, ուներ իրենից մեծ քույր։

Հակոբը զոհվել է Իշխանասարի ուղղությամբ մղված մարտերում՝ դիպուկահարի կրակոցից։

Նա եղել է սեպտեմբերի 20-ին Ադրեբեջանի կողմից Հայաստանին փոխանցված 95 զոհված զինծառայողների թվում։

  • Կիսվել: