ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հնդկաստանի ՊՆ պաշտոնյայի հետ քննարկվել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Հնդկաստանի ՊՆ պաշտոնյայի հետ քննարկվել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Նոյեմբերի 6-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանն ընդունել են Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական արտադրանքի վարչության (ռազմարդյունաբերության խթանման) միացյալ քարտուղար Ամիտ Սաթիջայի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից:
 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորություններին՝ ընդգծելով փոխադարձ ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները։ Միաժամանակ քննարկվել է երկու երկրների ռազմարդյունաբերության ընկերությունների միջև բիզնես կապերը խթանելու և գործնական համագործակցությունը զարգացնելու հնարավոր ուղիները:
 
Ամփոփելով հանդիպումը՝ երկուստեք կարևորել են համատեղ հետազոտական ծրագրերի իրականացման և արտադրական ներուժի զարգացման հնարավորությունները:

  • Կիսվել: