ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ՀՀ ԶՈւ սերժանտական կազմի ներկայացուցիչները կատարելագործել են հմտությունները՝ ծանոթանալով ամերիկյան լավագույն փորձին

ՀՀ ԶՈւ սերժանտական կազմի ներկայացուցիչները կատարելագործել են հմտությունները՝ ծանոթանալով ամերիկյան լավագույն փորձին

ՀՀ զինված ուժերի սերժանտական կազմի 19 զինծառայող անցյալ ամիս Կանզաս նահանգում էր՝ մասնակցելու սերժանտական վերապարտաստումների «Փյունիկ» դասակի 9-րդ ամենամյա ծրագրին՝ Կանզասի ազգային գվարդիայի հետ, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Հուլիսի 14-ից 25-ը ՀՀ ԶՈւ սերժանտական կազմի ներկայացուցիչները կատարելագործեցին իրենց հմտությունները, ծանոթացան ամերիկյան լավագույն փորձին՝ միաժամանակ ամրապնդելով մեր ժողովուրդների միջև կապերը։

Կանզասի ազգային գվարդիայի և ՀՀ զինված ուժերի փորձի փոխանակման այս ամենամյա ծրագիրը, որը միտված է արհեստավարժ սերժանտական կազմի ձևավորմանը, գերազանց հնարավորություն է ամրապնդելու մեր զինված ուժերի փոխգործակցելիությունը և խորացնելու հայ-ամերիկյան գործընկերությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

  • Կիսվել: