ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատունը ճշտում է այն տեղեկությունները, ըստ որոնց՝ պատերազմի ընթացքում որոշակի թվով հայ զինծառայողներ հայտնվել են  Իրանի տարածքում

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատունը ճշտում է այն տեղեկությունները, ըստ որոնց՝ պատերազմի ընթացքում որոշակի թվով հայ զինծառայողներ հայտնվել են Իրանի տարածքում

Հայաստանում Իրանի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ դեսպանատունը  աշխատում է  ճշտելու  այն տեղեկությունները, որոնց համաձայն,  պատերազմի ընթացքում  որոշակի թվով հայ զինծառայողներ հայտնվել են  Իրանի տարածքում։ 

Հայտարարության մեջ, մաասնավորապես, ասված է. ՛՛Հայաստանում ԻԻՀ դեսպանատունը, ցավակցելով Լեռնային Ղարաբաղի պատերազմի զոհերի հարազատներին և համբերություն մաղթելով անհետ կորածների հարազատներին, տեղեկացնում է, որ դեսպանատունը  աշխատում է  ճշտելու  այն տեղեկությունները, որոնց համաձայն,  պատերազմի ընթացքում  որոշակի թվով հայ զինծառայողներ հայտնվել են  Իրանի տարածքում։ 

Դեսպանատունը չի հաստատում այդ մասին շրջանառվող լուրերը, սակայն  տեղեկություններ ստանալու դեպքում, անմիջապես կտեղեկացնի  Հայաստանի հասարակությանը:

Խնդրում ենք այս կապակցությամբ բոլոր հարցերով դիմել ՀՀ համապատասխան մարմիններին՛՛:

  • Կիսվել: