հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ՀՀ ՊՆ-ն ավելի ուշ կանրադառնա ռուսական ԶԼՄ-երի տարածած այն լուրին, ըստ որի Ռուսաստանը նոտա է հղել Հայաստանի պաշտպանական գերատեսչությանը

ՀՀ ՊՆ-ն ավելի ուշ կանրադառնա ռուսական ԶԼՄ-երի տարածած այն լուրին, ըստ որի Ռուսաստանը նոտա է հղել Հայաստանի պաշտպանական գերատեսչությանը

Հայաստանի Պաշտպանության նախարարութունը դեռ չի մեկնաբանում  ռուսական ԶԼՄ-երի տարածած այն լուրին, ըստ որի Ռուսաստանը նոտա է հղել Հայաստանի պաշտպանական գերատեսչությանը:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը PrimeNews-ին միայն ասաց, որ ԶԼՄ-երի տարածած տեքստից երևում է, որ խոսքը նոտայի մասին չէ։ Իսկ բուն թեմային ՊՆ-ն, ըստ Հովհաննիսյանի, կանրադառնա քիչ ուշ։

Նշենք, որ քիչ առաջ ռուսական ԶԼՄ-երը տարածեցին տեղեկություն, ըստ որի, Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստանին՝ զենքի մատակարարման մրցույթի խափանման պատճառով, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը («Promtehnologii» խմբի անդամ) և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կխնդրի կարգավորել այս իրավիճակը։

2019-ի օգոստոսին հայտնի դարձավ, որ զենքի մատակարարման մրցույթի խափանման պատճառով, որին մասնակցել է ռուսական ընկերությունը, Հայաստանում հարուցվել է քրեական գործ՝ «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք» հոդվածով: Նշվում էր, որ մայիսին հանրապետության Պաշտպանության նախարարությունն իր պատմության մեջ առաջին անգամ հայտարարեց մի քանի միլիոն դոլարի ռազմական տեխնիկայի մատակարարման մրցույթ: Առաջադրված պահանջներին կարողացավ համապատասխանել միայն ռուսական ORSIS ընկերությունը:

Ըստ իրավիճակին ծանոթ գործակալության աղբյուրի՝ նոտան արդեն հասել է Արտաքին գործերի նախարարություն և շուտով դիվանագիտական ​​ուղիներով կփոխանցվի հայկական կողմին:

Գրության մեջ, որը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 22-ին ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Օլեգ Ռյազանցևի կողմից և ուղղված ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, ասվում է, որ ORSIS-ի մասնակցության հայտը մրցույթին «առանց հիմնավոր պատճառների» մերժվել է, իսկ ընկերությունն «առանց հիմնավորումների ընդգրկվել է ՀՀ ԶՈՒ անազնիվ մատակարարների ցուցակում»: 

Փաստաթղթից նաև հետևում է, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը «ապօրինի դիմել է բանկին՝ պահանջելով վճարել  մրցույթին մասնակցելու համար բանկային երաշխիք», թեպետ օրենքով ընկերությունը պարտավոր էր այդպիսի փոխհատուցում վճարել, եթե նա շահեր մրցույթում, բայց հրաժարվել է ստորագրել պայմանագիրը:

«Խնդրում եմ դիտարկել առկա իրավիճակը և հանձնարարականներ տալ այն լուծելու ուղղությամբ», - ասվում է փաստաթղթում:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: