ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ ՊՆ-ն անրադարձավ ռուսական ԶԼՄ-երի տարածած լուրին՝ պաշտպանական գերատեսչությանը նոտա հղելու վերաբերյալ

ՀՀ ՊՆ-ն անրադարձավ ռուսական ԶԼՄ-երի տարածած լուրին՝ պաշտպանական գերատեսչությանը նոտա հղելու վերաբերյալ

ՀՀ ՊՆ-ին ռուսական կողմից բողոքի նոտայի մասին տեղեկություններ տարածողները ամեն ինչ խառնել են իրար։ Այսպես PrimeNews-ի հետ զրույցում արձագանքեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով ռուսական ԶԼՄ-երի տարածած այն լուրը, ըստ որի Ռուսաստանը նոտա է հղել պաշտպանական գերատեսչությանը ռուսական ORSIS ընկերության բողոքի հիման վրա առ այն, որ նրան «ապօրինի զրկել են ՀՀ ՊՆ մատակարարների մրցույթում մասնակցության իրավունքից»։

«Բողոքի նոտաները, որպես կանոն, այդպիսին չեն լինում, բողոքի նոտայում չեն խնդրում հանգուցալուծել խնդիրը ու հասկանալ իրավիճակի մանրամասները», -հավելեց ՊՆ խոսնակը՝ ցավ հայտնելով, որ թեման շարունակվում է շահարկվել «անանուն աղբյուրների վրա հղում տալով, համեմված անհասկանալի բացատրություններով»:

Միևնույն ժամանակ նա զերծ մնաց այս հարցի շուրջ գնահատականներ հնչեցնելուց,քանի դեռ իրավական գործընթաց է ընթանում։ Նա ուղղակի նորից պարզաբանեց, որ ORSIS-ի գլխամասային ընկերությունն ու հայաստանյան ներկայացուցչությունը տարբեր իրավակլան կառույցներ են:Հովհաննիսայնը ցավ հայտնեց, որ տարբեր շահարկումների պատճառով այս թեման ի սկզբանե սխալ լուսաբանվեց․ «Հայտարարություններ տարածվեցին, որ քրեական գործ է հարուցված, հետագայում պարզվեց բոլորովին այլ իրավական գործընթաց է ընթանում»։

Նշենք, որ մի քանի միլիոն դոլար բյուջե ունեցող մրցույթը հայտարարվել էր մայիսին, և պահանջներին բավարարել էր միայն ռուսական ORSIS ընկերությունը։ Ավելի ուշ պարզվել էր, որ մրցույթն չեղարկվել է։ ORSIS-ն էլ դիմել է դատարան։ Պաշտպանության նախարարությունից հաստատել էին ու բացատրել, որ ընկերությունը պահանջվող փաստաթղթեր չի ներկայացրել:

Նշենք, որ քիչ առաջ ռուսական ԶԼՄ-երը տարածեցին տեղեկություն, ըստ որի, Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստանին՝ զենքի մատակարարման մրցույթի խափանման պատճառով, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը («Promtehnologii» խմբի անդամ) և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կխնդրի կարգավորել այս իրավիճակը։

 

2019-ի օգոստոսին հայտնի դարձավ, որ զենքի մատակարարման մրցույթի խափանման պատճառով, որին մասնակցել է ռուսական ընկերությունը, Հայաստանում հարուցվել է քրեական գործ՝ «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք» հոդվածով: Նշվում էր, որ մայիսին հանրապետության Պաշտպանության նախարարությունն իր պատմության մեջ առաջին անգամ հայտարարեց մի քանի միլիոն դոլարի ռազմական տեխնիկայի մատակարարման մրցույթ: Առաջադրված պահանջներին կարողացավ համապատասխանել միայն ռուսական ORSIS ընկերությունը:

 

Ըստ իրավիճակին ծանոթ գործակալության աղբյուրի՝ նոտան արդեն հասել է Արտաքին գործերի նախարարություն և շուտով դիվանագիտական ​​ուղիներով կփոխանցվի հայկական կողմին:

 

Գրության մեջ, որը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 22-ին ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Օլեգ Ռյազանցևի կողմից և ուղղված ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, ասվում է, որ ORSIS-ի մասնակցության հայտը մրցույթին «առանց հիմնավոր պատճառների» մերժվել է, իսկ ընկերությունն «առանց հիմնավորումների ընդգրկվել է ՀՀ ԶՈՒ անազնիվ մատակարարների ցուցակում»:

 

Փաստաթղթից նաև հետևում է, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը «ապօրինի դիմել է բանկին՝ պահանջելով վճարել  մրցույթին մասնակցելու համար բանկային երաշխիք», թեպետ օրենքով ընկերությունը պարտավոր էր այդպիսի փոխհատուցում վճարել, եթե նա շահեր մրցույթում, բայց հրաժարվել է ստորագրել պայմանագիրը:

 

«Խնդրում եմ դիտարկել առկա իրավիճակը և հանձնարարականներ տալ այն լուծելու ուղղությամբ», - ասվում է փաստաթղթում:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: