կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չեխիա համագործակցության հարցեր

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չեխիա համագործակցության հարցեր

Հոկտեմբերի 10-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին և նորանշանակ ռազմական ու ռազմաօդային կցորդ, փոխգնդապետ Ժիրի Մռաչեկին (նստավայրը՝ ք. Թբիլիսի): Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է փոխգնդապետին՝ Հայաստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ իր առաքելության ընթացքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Չեխիա համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

 

  • Կիսվել: