կիրակի, մարտ 16
16 / 3 / 2025
ՀՀ դեսպանը Չեխիայի ԳՇ պետի առաջին տեղակալին է ներկայացրել Չեխիայում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Կարեն Մուրադյանին

ՀՀ դեսպանը Չեխիայի ԳՇ պետի առաջին տեղակալին է ներկայացրել Չեխիայում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Կարեն Մուրադյանին

Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Չեխիայի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Միրոսլավ Հլավաչին է ներկայացրել Չեխիայում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Կարեն Մուրադյանին (նստավայրը՝ Բեռլին): Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը շնորհավորել է ՀՀ ռազմական կցորդին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին։ Նույն օրը հավատարմագրման հանդիպումներ են կայացել նաև Չեխիայի Գլխավոր շտաբի արտաքին գործունեության գծով տնօրեն Յան Հուսակի և Չեխիայի ՊՆ արտաքին համագործակցության վարչության պետ Սիմոնա Բուչիլովայի հետ:

  • Կիսվել: