հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանը շարունակելու է սպառազինություն ձեռք բերել ռուսական ORSIS ընկերությունից. ԳՇ պետ

Հայաստանը շարունակելու է սպառազինություն ձեռք բերել ռուսական ORSIS ընկերությունից. ԳՇ պետ

Զինված ուժերը շարունակելու են սպառազինություն ձեռք բերել ռուսական ORSIS ընկերությունից: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Նրա խոսքով` սպառազինության մատակարարումների հետ կապված ավելի քան 80 համաձայնագիր կա, որոնց մի մասը երկարաժամկետ է:

«Գլխավոր շտաբի ծրագրերում փոփոխություններ չկան, և հաջորդ տարի ևս նախատեսված են գնումներ ORSIS-ից: Գնված սպառազինությունը մեզ մոտ է: Մնացած հարցերն իմ լիազորություններից դուրս են»,- ասաց Դավթյանը:

Անդրադառնալով ՏՈՐ հակաօդային պաշտպանության զեինթահրթիռային համալիրի ձեռք բերմանը՝ Դավթյանը շեշտեց, որ դա և՛ նախկին, և՛ նոր իշխանությունների աշխատանքի արդյունք է:

ORSIS-ը ներառվել էր Հայաստանի զինված ուժերին եւ երկրի այլ ուժային կառույցներին զենք մատակարարողների սեւ ցուցակում մի քանի միլիոն դոլարի ռազմական տեխնիկայի մատակարարման մրցույթի ձախողումից անմիջապես հետո, որին մասնակցել է այդ ընկերությունը: Ավելի ուշ Ռուսաստանի առևտրի նախարարությունը նամակ էր հղել Հայկական ռազմական գերատեսչության ղեկավար Դավիթ Տոնոյանին, որում այդ որոշումը գնահատվել էր որպես «չճշտված»:

  • Կիսվել: