երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վարչապետի որոշումն այս պահի համար տրամաբանական է. Քոչարյանը՝ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանի թեկնածության մասին

Վարչապետի որոշումն այս պահի համար տրամաբանական է. Քոչարյանը՝ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանի թեկնածության մասին

Չեմ փոխել Արտակ Դավթյանի վերաբերյալ նախկինում արտահայտած իմ տեսակետը, սակայն կարծում եմ՝ այս պահին վարչապետը ներկայացրել է գլխավոր շտաբի պետի այնպիսի թեկնածուի, որն ունի կառավարման փորձ, զբաղեցրել է շատ կարևոր՝ օպերատիվ վարչության պետի պաշտոնը: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:  

«Եթե նայենք ԳՇ կադրային պոտենցիալը, վարչապետի որոշումը այս պահի համար տրամաբանական է: ԳՇ պետի պաշտոնը չի կարող կես ժամից ավելի թափուր մնալ, և կարծում եմ՝ ռազմական դրության ռեժիմում գտնվող երկրի համար նախագահը ճիշտ որոշում չի կայացրել՝ հետ վերադարձնելով վարչապետի միջնորդությունը»,- նշեց պատգամավորը: 

Քոչարյանը նաև հայտնեց, որ իր տեղեկություններով՝ պաշտպանության նախարարի հրամանով՝ Տիրան Խաչատրյանը երեկ ազատվել է ԳՇ պետի տեղակալի պաշտոնից:  

  • Կիսվել: