շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանում կառուցվելու է նոր ռազմամարզական վարժարան. Տոնոյանը և Շոյգուն մասնակցեցին հիմնարկեքին

Հայաստանում կառուցվելու է նոր ռազմամարզական վարժարան. Տոնոյանը և Շոյգուն մասնակցեցին հիմնարկեքին

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանը և բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հոկտեմբերի 29-ին մասնակցել են ՀՀ ՊՆ նոր ռազմամարզական վարժարանի հիմնարկեքի արարողությանը:

 

Ռազմամարզական վարժարանի համար հատկացված մոտ 46,000 քմ. տարածքում շուտով վեր կխոյանա միջազգային լավագույն չափանիշներով կառուցված, գերժամանակակից տեխնոլոգիական լուծումներով, ռազմամարզական ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով հագեցած նոր համալիր:

Վարժարանի շինարարությունն իրականացվելու է ՌԴ պաշտպանության նախարարության տեխնիկական աջակցությամբ՝ շինարարական և կառուցապատման նորագույն տեխնոլոգիաների ու ճարտարապետական լուծումների կիրառմամբ:    

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: