շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայ զինվորականներից կազմված 75-հոգանոց զորախումբը Մոսկվայում է․ ՊՆ մամուլի խոսնակը տեսանյութ է հրապարակել

Հայ զինվորականներից կազմված 75-հոգանոց զորախումբը Մոսկվայում է․ ՊՆ մամուլի խոսնակը տեսանյութ է հրապարակել

Հայ զինվորականներից կազմված 75-հոգանոց զորախումբը  Մոսկվայում է եւ նախապատրաստվում է Հայրենական մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթին։

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում զինվորականների նախապատրաստական քայլերթի փորձերից տեսանյութ է հրապարակել եւ կից գրառում կատարել.

«Մեր հաղթահասակ ու կոփված զինծառայողները... Հաղթանակի շքերթին հաշված օրեր են մնացել»։

Բոլոր զինվորականները պաշտպանիչ դիմակներ են կրում քայլերթի ժամանակ:

  • Կիսվել: