երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հադրութի շրջանում հրաձգության միջադեպից հետո հակամարտության կողմերը տեղեկացվել են լիակատար հրադադարի ռեժիմը պահպանելու պահանջի մասին. ՌԴ խաղաղապահ ուժերի շտաբ

Հադրութի շրջանում հրաձգության միջադեպից հետո հակամարտության կողմերը տեղեկացվել են լիակատար հրադադարի ռեժիմը պահպանելու պահանջի մասին. ՌԴ խաղաղապահ ուժերի շտաբ

Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում ավտոմատ զենքերից հրաձգության միջադեպից հետո հակամարտության կողմերը տեղեկացվել են լիակատար հրադադարի ռեժիմը պահպանելու պահանջի մասին, լրագրողներին ասել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի շտաբի ներկայացուցիչը:

«Հադրութի շրջանում ավտոմատ կրակային զենքերից հրաձգության դեպք է գրանցվել: Հաղորդակցման ուղիղ կապով կողմերին անհապաղ հաղորդվել է ամբողջական հրադադարի ռեժիմը պահպանելու պահանջի մասին», - ասել է նա:

 

 

  • Կիսվել: