երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Ֆրանսիան Հայաստանին կփոխանցի CAESAR-ի պահեստամասեր և 155 մմ տրամաչափի զինամթերք.  Forces Operations Blog

Ֆրանսիան Հայաստանին կփոխանցի CAESAR-ի պահեստամասեր և 155 մմ տրամաչափի զինամթերք. Forces Operations Blog

Հայաստանը դարձել է CAESAR հրետանային համակարգերի թվով տասներորդ պատվիրատուն։ Համապատասխան որոշման մասին Eurosatory պաշտպանական ցուցահանդեսին այցի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, գրում է news.am-ը:

Հայաստանը ձեռք կբերի 36 ինքնագնաց հրետանային համակարգ, ինչը բավարար է երկու հրետանային գումարտակի զինելու համար։ Բացի դրանից, KNDS ընկերությունը Հայաստանի պաշտպանության նախարարության հետ նաև ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագիր է կնքել։ Ըստ Forces Operations Blog-ի՝ պահեստամասերից բացի, պայմանագիրը 155 մմ տրամաչափի զինամթերքի խմբաքանակի մատակարարում է ներառում։

Դեռևս անցյալ տարվա նոյեմբերին հաշվի առնելով այս սարքավորման արդյունավետությունը և 2024 թվականին Nexter-ի նոր արտադրական հնարավորությունները մի քանի սենատորներ խորհուրդ տվեցին, որ CAESAR հրետանային համակարգերի մատակարարումը հնարավորինս շուտ դիտարկվի:

 

  • Կիսվել: