հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե ամսի 30-ին վերջնական պատասախան չեղավ, մենք գնում ենք մեր երեխաների հետևից. զինծառայողների հարազատները հանդիպել են վարչապետի հետ

Եթե ամսի 30-ին վերջնական պատասախան չեղավ, մենք գնում ենք մեր երեխաների հետևից. զինծառայողների հարազատները հանդիպել են վարչապետի հետ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր կառավարության շենքի առջև ժամը 15։00-ից բողոքի ակցիա իրականացնող՝ Արցախում ծառայության մեջ գտնվող զինծառայողների ծնողներից մի քանիսի հետ քիչ առաջ հանդիպում ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ծնողները պահանջում են Հայաստան վերադարձնել իրենց զավակներին, քանի որ ռազմական գործողություններն ավարտվել են, իսկ նրանք այնտեղ պահվում են անմխիթար պայմաններում։

Հանդիպումից հետո մասնակիցներից զրուցեցին լրագրողների հետ, և նրանցից մեկն ասաց, որ վարչապետն իրենցից 2 օր ժամանակ է խնդրել՝ խոստանալով երկու օրից հստակ պատասխան տալ իրենց հարցերին։

Մասնակիցներից մեկը նշեց. ՛՛Ինքն ասաց՝ ես անձամբ երաշխավոր եմ, մենք ասացինք՝ ոչ, մենք ոչ մի երաշխավորություն չունենք, մենք չենք հավատում, դուք մեզ վերջնական պատասխան տվեք։ Ասաց՝ ամենաուշը ամսի 30-ին ձեզ վերջանական պատասխան կտանք։ Մենք էլ ասացինք, որ եթե ամսի 30-ին վերջնական պատասախան չեղավ, մենք գնում ենք մեր երեխաների հետևից՛՛:

Հանդիպման մասնակիցներից մեկ ուրիշն էլ հավելեց. ՛՛Ամեն ինչ տանում էր նրան, որ շնորհակալ եղեք, որ ձեր երեխաները ողջ են։ Կարծում ենք ՝ պատասխանը բացասական կլինի։ Մեզ ասածին, որ ձեր ձայնն ավելի բարձր է, քան զոհվածների ծնողների ձայնը։ Այսինքն՝ փորձում էին մանիպուլյացիայի ձևով մեզ խեղճացնել։ Լավագույն դեպքում ակնկալում ենք արձակուրդ՛՛:

Ծնողները պահանջում են, որ զինծառայողներին բերեն Հայաստան մինչև նոյեմբերի 30-ը, քանի որ դեկտեմբերի 1-ին Բերձորը հանձնվելու է Ադրբեջանի վերահսկողությանը, և նրանք մտավախություններ ունեն, որ դրանից հետո իրենց զավակները չեն կարողանա դուրս գալ Արցախից։

 

  • Կիսվել: