երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ես սրտատրոփ սպասում եմ 5–րդ շարասյան հետ կապված փաստերի ներկայացմանը․ Տոնոյան

Ես սրտատրոփ սպասում եմ 5–րդ շարասյան հետ կապված փաստերի ներկայացմանը․ Տոնոյան

 ՀՀ–ում գործող թուրք–ադրբեջանական գործակալական ցանցի մասին գնահատականները կարող են շահարկվել։ ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
 
Նրան հարցրին, թե ինչպես կգնահատի հակահետախուզական ուժերի գործունեությունը ՀՀ զինուժում նախքան պատերազմը և ընթացքում, եթե հաշվի առնենք, որ պատերազմից հետո բացահայտվել են տասնյակ մանր դավաճանության դեպքեր, սակայն առ այսօր բացահայտված չեն ՀՀ–ում գործող թուրք–ադրբեջանական գործակալական ցանցը և ռեզիդենտուրան, այդ թվում` ՀՀ ԶՈւ–ում։
 
«Չեմ կարող գնահատել»,– մեկնաբանությունից հրաժարվեց Դավիթ Տոնոյանը։
Նա նշեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ԱԱԾ–ի հետ իր համագործակցությունը, մասնավորապես ռազմական հակահետախուզության հետ, եղել է շատ բարձր մակարդակում։
 
«Բացի այդ, գիտեք, որ գործել է հակառակորդ երկրի հետ կապի համադրման, ինչպես նաև վտանգների, ռիսկերի չեզոքացման կոմունիկացիոն ձևաչափ։ Դա էլ էր կատարվում ԱԱԾ–ի, ընդ որում` պետերի միջոցով։
 
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից բազմիցս հնչեցվող 5-րդ շարասյան գոյությանը, ապա Տոնոյանը հիշեցրեց ժամանակին հրապարակային իր դժգոհությունը այդ մասին։
 
«Ես սրտատրոփ սպասում եմ 5–րդ շարասյան հետ կապված փաստերի ներկայացմանը, քանի որ եթե նման բան է եղել, ես կուզենայի իմանալ։ Քանի որ 5-րդ շարասյան մասին հրապարակային է ասվել, կուզենայի` որ փաստերն էլ հրապարակային հնչեին»,– ընդգծեց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը։
 
Իսկ ինչ վերաբերում է պատերազմի օրերին ուղղորդված դասալքությանը, ապա Տոնոյանը որպես դրա հիմնական պատճառ մատնանշեց կազմակերպչական խնդիրները, որոնք զորահավաքային կոնցեպտի արդյունք են եղել, և վախը։

  • Կիսվել: