շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երեկ վերադարձած հինգ գերիներից մեկը ձերբակալվել է

Երեկ վերադարձած հինգ գերիներից մեկը ձերբակալվել է

Երեկ հայրենադարձված հինգ զինծառայողներից մեկը ձերբակալվել է Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում։ InfoPort.am-ի հետ զրույցում լուրը հաստատեցին Քննչական կոմիտեից:

Ա. Խ.-ն ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանք)։

Հայրենիք վերադարձած մյուս չորս զինծառայողները հարցաքննվել են քրեական գործի շրջանակներում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ի մարտերի ընթացքում գերեվարված, ապա հայրենադարձված արդեն վեցերորդ զինվորականին է մեղադրանք առաջադրվում։

  • Կիսվել: