կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մահվան ելքով վրաերթ՝ ՔԿ Երևանի քննչական վարչության մոտ

Մահվան ելքով վրաերթ՝ ՔԿ Երևանի քննչական վարչության մոտ

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 66-ամյա Ավետիս Ա.-ն Պարույր Սևակի փողոցում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հարևանությամբ իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է շտապօգնություն, սակայն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Տեղում շտապօգնության բժիշկների հերթպահ խումբը օգնություն ցուցաբերեց վարորդին. նրա ինքնազգացողությունը վատացել էր:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: