ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեր գնահատականն այն է, որ քանի դեռ չեն եկել գերիները, ուրեմն ջանքերը բավարար չեն. Փաշինյան

Մեր գնահատականն այն է, որ քանի դեռ չեն եկել գերիները, ուրեմն ջանքերը բավարար չեն. Փաշինյան

Անհետ կորածների որոնողական աշխատանքներ են տեղի ունենում. Այո ոչ բոլոր մեր նահատակների մարմիններն են հայտնաբերվել. բայց նաեւ սեպտեմբերի 13-ից հետո մեր 17 ռազմագերիները վերադարձվել են, եւ մենք շարունակում ենք ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանը գերիներին չի վերադարձնում, որովհետեւ դա լծակ է Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու, որ ՀՀ կառավարությունը նաեւ ներքին ճնշումների ազդեցության տակ գնա որոշումների, որոնք չեն համապատասխանում Հայաստանի շահերին: Դա արվում է նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումով: Բայց մենք շարունակելու ենք մեր ջանքերը: Մեր գնահատականն այն է, որ քանի չեն եկել, ուրեմն բավարար չեն»,-ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց, որ դեռեւս 44-օրյա պատերազմից շուրջ 200 անհետ կորածներ ունենք. «Հիմա մենք գերիների, անհետ կորածների հանձնաժողովը վերակազմավորվել է ԱԱԾ տնօրենի գլխվորությամբ, աշխատում են: Եւ վերիների, եւ անհետ կորածների ծնողների հարազատների հետ հաղորդակցության մեջ են: Պետք է աշխատենք այնքան, քանի դեռ խնդիրը լուծված չէ»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: