ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանական դիպուկահարի կրակոցից Արցախում քաղաքացիական անձ է զոհվել

Ադրբեջանական դիպուկահարի կրակոցից Արցախում քաղաքացիական անձ է զոհվել

Արցախից հայտնում են, որ Մարտակերտում քաղաքացիական անձ է զոհվել: Այս մասին InfoPort.am-ին հայտնել է Արցախի ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։

Ըստ տեղեկությունների՝ քաղաքացիական անձը զոհվել է թշնամու դիպուկահարի կրակոցներից, տան այգում աշխատելիս։

«Նախնական տեղեկություններով այսօր՝ 13:15-ին, Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հայտնել են, որ Մարտակերտ քաղաքին հարակից նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 1966 թվականին ծնված Արամ Տեփնունցը»,- ասել է Թադևոսյանը։

Ըստ նրա՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատության հետ դեպքը մանրամասն վերլուծվում է հետագա քայլեր ձեռնարկելու համար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: