ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
BBC-ն ուսաումնասիրել է Արցախում գերիների գնդակահարության տեսանյութը (փաստեր, լուսանկարներ)

BBC-ն ուսաումնասիրել է Արցախում գերիների գնդակահարության տեսանյութը (փաստեր, լուսանկարներ)

Անցյալ շաբաթ սոցցանցերում հայտնվել են տեսագրություններ, որոնցում կարող են պատկերված լինել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում կատարված ռազմական հանցագործությունները, գրում է BBC-ն։

Երկու տեսագրությունները ցույց են տալիս ադրբեջանցի զինվորականների կողմից երկու հայերի գերևարման պահը եւ, ենթադրաբար, նրանց գնդակահարման պահը։

Հայկական իշխանությունները զոհվածներին ներկայացրել են 1947 թվականին ծնված Բենիկ Հակոբյան եւ 1995 թվականին ծնված Յուրի Ադամյան: Ադրբեջանում տեսագրությունները կեղծ են անվանել։

Սեպետմեբրի 27-ին սկսված ադրբեջանական ագրեսիայի ընթացքում սոցցանցերում հայտնվում են ռազմագերիների լուսանկարներ ու տեսանյութեր, ինչպես նաև հակառակորդի զոհված զինվորների մարմինները։ Սակայն այս երկու տեսագրությունները ռազմագերիների կանխամտածված սպանության միակ հայտնի վկայությունն են։

BBC-ն ուսումնասիրել է մի քանի տեսագրություններ, որոնք սոցցանցերում տարածվում են  պատերազմում գերիների սպանությունների անվան տակ։ Սակայն միայն հայ գերիների մասնակցությամբ երկու տեսանյութի դեպքում կարելի է վստահորեն խոսել տեղի ունեցողի մասին։

Սոցցանցերում տարածված մեկ հոլովակում ներկայացվում է ադրբեջանցի ռազմագերու սպանության տեսագրություն՝ հայ զինվորականների ձեռքով, սակայն դա իրականում Ռուսաստանի քրեական կյանքի դրվագ է, որն առաջին անգամ հրապարակվել է 2013-ին։

Բի-Բի-Սի-ի ուսումնասիրած առաջին տեսանյութում, ենթադրաբար, երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները գերի վերցնում երկու հայի ՝ Բենիկ Հակոբյանին եւ Յուրի Ադամյանին։

Տղամարդու ձայնը ռուսերեն (ուժեղ շեշտադրմամբ) ասում է նրանց բարձրացնել ձեռքերը և շարժվել դեպի այն կողմ: Նա նաև դիմում է ադրբեջանցի զինվորներին և խնդրում նրանց չսպանել գերիներին։

Երիտասարդ գերին՝ Յուրի Ադամյանը, հանում է սաղավարտը, հատուկ բաճկոնը, ապա ձեռքերը վեր է բարձրացնում և դուրս գալիս կադրից։

Բենիկ Հակոբյանի վրա էլ զինվորական բաճկոն կա, սակայն չի կարելի վստահաբար ասել, որ նա նույնպես զինծառայող է եղել։ Տեսանյութ երևում է թե ինչպես են զինվորները գցում նրան գետնին եւ լսվոում է նրա փայնը՝ ցավից։.

Երկրորդ տեսանյութը, ենթադրաբար, ցույց է տալիս Ադամյանի և Հակոբյանի գնդակահարության պահը ։

Դատելով կադրերից ՝ գերիների ձեռքերը կապված են։  Նրանց ուսերին Հայաստանի և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշներն են։

 

Նրանք նստած են աստիճանների վրա և հազիվ են շարժվում։ Կադրից դուրս ձայնը հրաման է տալիս, կրակոցներ են հնչում, եւ տղամարդկանց մարմիններն ընկնում են գետնին։

BBC-ն հաստատել է, որ կադրից դուրս գտնվող մարդը, որը հրամաններ է տալիս, տարածաշրջանային շեշտադրմամբ ադրբեջանական լեզվի կրողն է: Դատելով հագուստից ՝ գերեվարված հայերն առաջին տեսանյութում եւ երկրորդ տեսանյութում գնդակահարության զոհերը նույն մարդիկ են ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է իր զինվորականների մասնակցությունը մահապատիժներին եւ տեսանյութը սադրանք է անվանել: Դրանից կարճ ժամանակ անց տեսանյութը հեռացվել է Telegram-ի իրենց հրապարակած ալիքից։

Նույն օրը Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր հետաքննություն սկսելու մասին։ Ավելի ուշ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ հետաքննությունն ավարտվել է, իսկ տեսանյութերը կեղծ են ճանաչվել։

BBC-ն ուսումնասիրել է տեսագրությունները եւ պարզել, որ դրանք նկարահանվել են Հադրութում՝ այս պատերազմում՝ կատաղի մարտերի վայրում:

Հավանաբար, հոլովակները նկարահանվել են հոկտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում։ Ադրբեջանը հայտարարել Է հոկտեմբերի 9-ին Հադրութը գրավելու մասին, սակայն հետագայում թողարկված նյութերը վկայում էին միայն քաղաքի մոտ ռազմավարական բարձունքների նկատմամբ ադրբեջանական բանակի վերահսկողության եւ դրա համար մարտերի շարունակության մասին: Հադրութի կենտրոնից ադրբեջանցի զինվորականների առաջին տեսանյութերը հրապարակվել են միայն հոկտեմբերի 15-ին։ Հայ գերիների հետ երկու տեսանյութերն էլ համացանցում հայտնվել են հոկտեմբերի 15-ին։

 

Առաջին տեսանյութը նկարահանվել է Հադրութի հյուսիսում գտնվող ճանապարհի եզրին գտնվող բլրի վրա (39 ° 31 '25.9" N 47°01 '40.8" E): Դրա վրա երևում են չորս շենքեր, որոնք հեշտությամբ ճանաչվում են արբանյակային լուսանկարում ։

Իսկ գնդակահարության տեսանյութը, ամենայն հավանականությամբ, ձայնագրվել է քաղաքի հարավում գտնվող Մկրտչյան փողոցի այգում (39°30'53.4"N 47°02'01.8"E)։

Bellingcat պարբերականի հետազոտողներն առաջինն են հրապարակել տեսանյութի վերլուծությունը եւ ենթադրել, որ դրանք իսկական են: Երկու հայերի գերեվարման և գնդակահարման վայրերը համընկնում են նրանց հետ, որոնք հաստատել Է BBC-ն ։

Bellingcat-ի լրագրողները նաեւ հաստատել են, որ զինվորների սաղավարտներն ու ինքնաձիգները տեսանյութում համապատասխանում են նրանց, որոնք նախկինում արդեն օգտագործել են ադրբեջանցի զինվորականները:

Ադրբեջանում սոցցանցերի օգտատերերը կասկածի տակ են դրել տեսանյութի իսկությունը ՝ մատնանշելով կադրում արյան բացակայությունը: Սակայն ռազմական փորձագետները, որոնք հարցաքննվել են BBC-ի կողմից, համոզված են գրառումների արժանահավատության մեջ ։

BBC-ն նաեւ հարցումներ էուղարկել բրիտանական ռազմական հետախուզության նախկին սպային: Նա համաձայնել է մեկնաբանել տեսանյութն անանուն՝ անվտանգության նկատառումներով։

"Դրանք իսկական փամփուշտներ նե, և դա իսկական սպանություն է։ Դա գնդակահարության իսկական պահ է, եւ ես ոչ մի պատճառ չեմ տեսնում դրանք բեմադրված համարելու", — ասել է փորձագետը։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կրակոցներից հետո կադրում հայտնվում է սպանվածներից մեկի ուղեղային հեղուկը։

BBC-ն հարցումներ է ուղարկել նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչություն, Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակ, ինչպես նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտե:

Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը "ուշադիր հետեւում է իրավիճակին եւ կուսումնասիրի մարդու իրավունքների կոպիտ խախտումների բոլոր մեղադրանքները եւ միջոցներ կձեռնարկի, եթե տեղին համարի",-BBC-ին ասել են կառույցի մամուլի ծառայությունից:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: