Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործով հաջորդ կեղծ դատական նիստը՝ մայիսի 16-ին
Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի բանտերում ապօրինաբար պահվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործով հերթական կեղծ դատական նիստը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այս անգամ նիստերի դահլիճում ցուցադրվել են Արցախյան առաջին պատերազմի արխիվային կադրեր։
Հաջորդ շինծու դատավարությունը տեղի կունենա մայիսի 16-ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: