շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների հիմնական արձակուրդի ժամկետները կավելանան. նախագիծ

Շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների հիմնական արձակուրդի ժամկետները կավելանան. նախագիծ

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետներն ավելացնելու և զինվորական երդում ընդունելու կապակցությամբ պարտադիր զինծառայողներին լրացուցիչ արձակուրդ սահմանելու, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնների նշանակված սպաների համար իրենց կարիքներին համահունչ բնակելի անշարժ գույք ընտրելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը` ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 13-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Վերոնշյալ բոլոր զինծառայողներին ծառայության 24 ամիսների ընթացքում նախատեսվում է հատկացնել 30 օր արձակուրդ` ըստ համամասնությունների:

Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին նախատեսվում է տալ նաև 2 օրացուցային օր ժամկետով լրացուցիչ արձակուրդ՝ զինվորական երդում տալու կապակցությամբ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին:

 

  • Կիսվել: