ԱՄՆ-ն ռազմական ուժեր է տեղափոխում Մերձավոր Արևելք. աղբյուր
ԱՄՆ-ն սկսել է լրացուցիչ ռազմական ուժեր տեղափոխել Մերձավոր Արևելքի տարածաշրջան՝ կապված մտավախությունների հետ, որ Իրանը կարող է հարձակում սկսել իր տարածքում Իսրայելի հարվածներին ի պատասխան: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։
Նշվում է, որ պաշտոնյաները հայտնել են, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը Արևելյան Միջերկրական ծով են ուղարկել USS Thomas Hudner ականակիրը, ևս մեկ այլ նավի հրամայել են «սկսել առաջխաղացումն» ու սպասել Սպիտակ տան առաջադրանքին։
Նրանք նաև նշել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է անցկացնում ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ՝ որոշելու, թե ի՞նչ անել, եթե Իրանն իր զայրույթն ուղղի ոչ միայն Իսրայելի, այլև ԱՄՆ-ի վրա, ինչի հետևանքով տարածաշրջանում ամերիկյան ռազմական բազաները կհայտնվեն բարձր ռիսկի տակ։