շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Այսօր թշնամին նույն ուղղությամբ երկու հարձակում է ձեռնարկել և ընդհանուր կորցնելով 5 տանկ ու 2 ՀՄՄ, շպրտվել ելման դիրքեր․ ՊԲ

Այսօր թշնամին նույն ուղղությամբ երկու հարձակում է ձեռնարկել և ընդհանուր կորցնելով 5 տանկ ու 2 ՀՄՄ, շպրտվել ելման դիրքեր․ ՊԲ

Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, Բերձոր քաղաքից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում թշնամական ուժերը զրահատեխնիկայի ներգրավմամբ նախաձեռնել են հերթական հարձակումը:

ՊԲ ստորաբաժանումները, անցնելով պաշտպանության, հստակորեն իրականացրել են առաջադրված մարտական խնդիրները և խոցելով հակառակորդի 3 տանկ կասեցրել վերջինիս հարձակումը:

Ժամը 12:55-ի սահմաններում թշնամին նույն ուղղությամբ ձեռնարկել է հերթական հարձակումը և, կորցնելով ևս 2 տանկ ու 2 հետևակի մարտական մեքենա, դարձյալ հետ է շպրտվել ելման դիրքեր:

Ճակատային գծի տվյալ հատվածում ներկա պահին մարտերը շարունակվում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: