երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արցախի ՊԲ հրամանատարը նշանակվում և ազատվում է Երևանի կողմից. ռազմական փորձագետ

Արցախի ՊԲ հրամանատարը նշանակվում և ազատվում է Երևանի կողմից. ռազմական փորձագետ

Վերջերս մամուլում որոշակի շրջանակների կողմից պարբերաբար արծարծվում են լուրեր առ այն, թե իբր Արցախի ղեկավարությունը արշավ է սկսել Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանի նկատմամբ՝ նպատակ ունենալով նրան պաշտոնանկ անել:

Այս առնչությամբ պարզաբանում ստանալու համար InfoPort.am-ը դիմեց ռազմական փորձագետների, որոնք պարզաբանեցին, որ, ըստ օրենսդրության, Արցախի ՊԲ հրամանատարը նշանակվում և ազատվում է Երևանի կողմից, և Արցախի ղեկավարությունը այդ գործընթացի հետ առնչություն չունի:

Որպես օրինակ՝ նրանք բերեցին ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի ազատման դրվագը:՛՛Բոլորը գիտեն, որ Մնացականյանը ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի ամենամտերիմ անձանցից մեկն էր, սակայն նրա ազատումը կանխելու հարցում Սահակյանը ոչինչ չկարողացավ անել, թեև այն ժամանակ ԱՀ նախագահն էր, քանզի այդ որոշումն ընդունվել էր Երևանի կողմից՛՛,-նշեց մեր զրուցակիցը:

  • Կիսվել: