երեքշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2024
Արցախի ՊԲ-ն մինչև վերջին օրը ենթարկվել է ՀՀ Կառավարությանը. Շահրամանյան

Արցախի ՊԲ-ն մինչև վերջին օրը ենթարկվել է ՀՀ Կառավարությանը. Շահրամանյան

Այսօ դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն անդրադարձավվարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե արցախցիները և Արցախի կառավարությունը դիմացել է 2 ժամ, որից հետո խնդրել են դուրս գալ այնտեղից։ Նրա խոսքով՝ այդպես չի եղել:

Շահրամանյանը, մասնավորապես, նշեց. «Արցախցիները դիմացել են 32 տարի, և 7 տարեկանից բարձր ցանկացած արցախցի երեխա տեսել է երեք լայնածավալ պատերազմ»:

Ինչ վերաբերում է վերջին գործողությանը, Շահրամանյանը նշեց, որ ինքն արդեն ասել է, որ ժամեր անց հասկացել են, որ մենակ են, և անհնար էր դիմադրել մեկը 10 ադրբեջանական ուժերին, և պետք էր փրկել կյանքեր, ինչն էլ արել են։

«Ինչ վերաբերում է նրան, որ մենք այնտեղ միլիարդավոր զենքեր ենք թողել սարքին, կարգին, ուզում եմ տեղեկացնել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է որ լավ իմանա, թե սպառազինությունը ում հաշվեկշռում էր գտնվում, և սպառազինության համար ով էր ենթակա պատասխանատուն։ Դավիթ Բաբայանն էլ ասաց, որ Արցախի ՊԲ-ն մինչև վերջին օրը ենթարկվել է ՀՀ Կառավարությանը և հանդիսանում էր ՊՆ կառուցվածքային ստորաբաժանում։ Պետք է այս մասին իմանան և չփորձեն մեղավորներ գտնել»,-նշեց նա:

  • Կիսվել: