ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Առանց ամաչելու ասում է՝ Սև լճի 30 տոկոսը գրավել են, դրա համար պիտի կռի՞վ անենք. մեր բանակին տարան ջախջախեցին. Սարգսյան

Առանց ամաչելու ասում է՝ Սև լճի 30 տոկոսը գրավել են, դրա համար պիտի կռի՞վ անենք. մեր բանակին տարան ջախջախեցին. Սարգսյան

Ես կապված եմ բանակի հետ, բանակը միշտ իմն եմ համարել, բայց երբ էդ բանակին ստորացնում են, էդ բանակի՝ իրա հիմար լեզվով ասած՝ ատամները ջարդում են, բա չամաչե՞մ: Այս մասին այսօր Մասիսում ՛՛Պատիվ ունեմ՛՛ դաշինքի համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Բա չամաչե՞մ, որ ադրբեջանցին մտնում է մեր սահման ու զինվոր է գերեվարում, իսկ հրամանատարը որևէ բան անելու իրավունք չունի, իր վերադասը ոչինչ չի անում։ Էդ սատանան, էդ կապիտուլյանտը ոչինչ չի անում։ Բա ես չե՞մ հասկանում էդ հրամանատարի հոգեվիճակը։ Իհարկե հասկանում եմ, բայց որ նրանց ձեռքերը կապված են, ի՞նչ անենք, որ չամաչենք՛՛։

Սարգսյանի խոսքով՝ 30 տարի ադրբեջանցին չէր համարձակվում ինչ-որ բան անել, իսկ հիմա մեր տարածքից մարդ են գերեվարում, և մենք ոչինչ չենք անում նրանց վերադարձնելու համար։

՛՛Իսկ երբ իշխանավորն առանց ամաչելու, առանց սատկելու ասում է՝ Սև լճի 30 տոկոսը գրավել են, դրա համար պիտի կռի՞վ անենք, պիտի կրակե՞նք։ Մեր բանակին տարան պարտության, տարան ջախջախեցին։ Ակնհայտորեն մեր բանակը չի պարտվել։ Թող իրենց մարդավարի պահեին, դաշնակցի նման պահեին, ՌԴ-ն շարունակեր իրենց ռազմատեխնիկական օժանդակություն ցուցաբերել, առանց մի դրամի հսկայական քանակով սպառազինություն տան, ոնց որ մեզ էին տալիս՛՛,-ասաց ՀՀ երրորդ նախագահը:

Նա հավելեց նաև, որբանակի մարտունակությունը միայն սպառազինությունից չէ կախվածէ, այդ սպառազինությանը տիրապետող է պետք, և պետք է զբաղվել այդ հարցով:

 

  • Կիսվել: