ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Աննա Հակոբյանն ու Լենա Նազարյանն այցելել են անմահացած հերոս Վրեժ Պողոսյանի ընտանիքին

Աննա Հակոբյանն ու Լենա Նազարյանն այցելել են անմահացած հերոս Վրեժ Պողոսյանի ընտանիքին

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այսօր այցելեցինք անմահացած հերոս Վրեժ Պողոսյանի ընտանիքին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

՛՛Վրեժը կամավոր պատերազմ է մեկնել հոկտեմբերի 26-ին, զոհվել է նոյեմբերի 7-ին։ Վրեժի հուղարկավորությունից հետո նույն օրը ծնվել է նրա առաջնեկը՝ Մաքսը։ Վրեժի մասին խոսելիս նրա մայրն էլ, կինն էլ հաճախ կրկնում էին.«Ինքը հզոր էր»՛՛,-նշել է նա։

 

 

  • Կիսվել: