շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ամեն տղամարդ պետք է հենց հիմա ոտքի կանգնի ու գնա իր զինկոմիսարիատ, սա իմ հրամանն է. Փաշինյան

Ամեն տղամարդ պետք է հենց հիմա ոտքի կանգնի ու գնա իր զինկոմիսարիատ, սա իմ հրամանն է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հանդես եկավ մարտակոչով: Նա տղամարդկանց կոչ արեց գնալ զինկոմիսարիատներ և զինվորագրվել հայրենիքի պաշտպանության գործին, իսկ կանանց խնդրեց քաջալերել տղամարդկանց: 

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛24 ժամ հերթեր պետք է լինեն զինկոմիսարիատների առաջ, մարդիկ պետք է պատրաստ լինեն ՊԲ հրամանատարի ցանկացած հրաման կատարելուն: Այսօր մեր ժողովրդի ճակատագիրն է որոշվում: Չկա ճակատագրի լուծման ավելի լավ տարբերակ, քան ճակատագրի ղեկը սեփական ձեռքը վերցնելը: Որպես ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար, պահանջում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ենթարկվի իմ կոչին, իմ որոշմանը, հրամանին. ամեն տղամարդ պետք է հենց հիմա ոտքի կանգնի ու գնա իր զինկոմիսարիատ, սա իմ հրամանն է՛՛:

Վարչապետի խոսքով՝ կանայք էլ կարող են ջոկատներ կազմել և մեկնել ռազմաճակատ, եթե ցանկություն կունենան և ուժ կգտնեն իրենց մեջ:

 

Նա նշեց. ՛՛Այսօր Հայաստանում պետք է թասիբը եռար, Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը պետք է թասիբի կաթսա լինեին: Իմիջիայլոց Սփյուռքը թասիբի կաթսա է հիմա: 

Վարչապետը հավելեց, որ Հայաստանում ՛՛թասիբը դեռ այդքան չի եռում՛՛: ՛՛Այստեղ մեծ դեր ունեն մեր կանայք: Մեր կանայք պետք է մեր տղամարդկանց ասեն, որ այս իրավիճակում որևէ երկմտություն որևէ մեկի կողմից չի ներվելու:

Կանայք պետք է ոչ թե պայքարից ետ պահեն իրենց տղամարդկանց՝ որդիներին, ամուսիններին, եղբայրներին, այլ՝ ընդհակառակը՝ պետք է թասիբը եռա ՀՀ-ում, սա է մեր հաջողության գրավականը: Սա է իմ կոչը: Ես խնդրում եմ, որ հատկապես կանայք ուշադրություն դարձնեն իմ ասածին՛՛,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: