հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ադրբեջանական Ականազերծման գործողությունների գործակալությունը հայտնում է, որ Հայաստանը արցախյան վերջին պատերազմում «Իսկանդեր» է կիրառել

Ադրբեջանական Ականազերծման գործողությունների գործակալությունը հայտնում է, որ Հայաստանը արցախյան վերջին պատերազմում «Իսկանդեր» է կիրառել

Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանն Ադրբեջանի դեմ կիրառել է «Իսկանդեր» հրթիռային համակարգեր, ադրբեջանական Ականազերծման գործողությունների գործակալությանը (ANAMA) հղումով գրում է Minval-ը։

Նշվում է՝ Շուշիում ականազերծման և զինամթերքի վնասազերծման աշխատանքները սկսվել են անցյալ տարվա դեկտեմբերից, իսկ այս տարվա մարտի 15-ին քաղաքում տարածքների մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են երկու պայթած հրթիռների բեկորներ։

«Հրթիռի բեկորների աշխարհագրական կոորդինատներն են՝ 39 ° 45'38.10" N 46 ° 44'33.90 "E և 39 ° 45'27.80" N 46 ° 45'25.80 "E: Գործակալության մասնագետների կողմից հրթիռի նույնականացման համարի (9M723) ստուգման ընթացքում պարզվել է, որ դրա բեկորները պատկանում են «Իսկանդեր» հրթիռային համալիրին: Նույնիսկ բաց ինտերնետային ռեսուրսներում որոնելիս կարելի է պարզել, որ 9M723 նույնականացման համարը պատկանում է «Իսկանդեր» հրթիռին», - ասված է հայտարարության մեջ:

Գործակալությունում ընդգծել են, որ այս ամենը հաստատում է, որ Հայաստանը Շուշի քաղաքի ուղղությամբ Ադրբեջանի դեմ օգտագործել է «Իսկանդեր»-ներ:

Նշենք, սակայն, որ ավելի վաղ ԱՀ նախագահ Իլհամ Ալիևը հավաստել էր, որ հայկական կողմը պատերազմի ընթացքում "Իսկանդեր" չի կիրառել: Նման հայտարարությանբ հանդես էր եկել նաև ՌԴ-ն: Իսկ հայկական կողմի հայտարարությունները այս առնչությամբ իրարամերժ են:    

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: