չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Սուրբ Գևորգ Զորավարի մասունքը կբերվի Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցի

Սուրբ Գևորգ Զորավարի մասունքը կբերվի Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցի

Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցի կբերվի Սուրբ Գևորգ Զորավարի մասունքը։ Այդ մասին հայտնում են Արագածոտնի թեմից:
 
«Սեպտեմբերի 28-ին՝ Սուրբ Գևորգ Զորավարի տոնին, Արագածոտնի թեմը հրավիրում է ամենքիդ Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցի՝ մասնակցելու եկեղեցու ուխտի օրվա առիթով մատուցվելիք Սուրբ և Անմահ Պատարագին, սկիզբը ժամը 10:30:
 
Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ և Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցի կբերվի Սուրբ Գևորգ Զորավարի մասունքը։
 
Սուրբ մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 16:00»,- նշվում է թեմի հաղորդագրության մեջ։ 

  • Կիսվել: