կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հոկտեմբերի 1-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, աղոթքի հատուկ կարգ կկատարվի Արցախի համար

Հոկտեմբերի 1-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, աղոթքի հատուկ կարգ կկատարվի Արցախի համար

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հոկտեմբերի 1-ը Արցախի համար համազգային աղոթքի օր է, հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

Այդ օրը դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, պատարագ կմատուցվի «Սուրբ Տրդատ» բաց խորանում, ժամը 10:30-ին։

Այս առիթով դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար բաց խորանում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը։ Հրապարակվել է թեմեր տարվող մասունքների, սրբությունների ցանկը:

  • Կիսվել: