ուրբաթ, սեպտեմբեր 11
11 / 9 / 2026
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դպրոցները փակելու մասին խոսույթին և կլաստերային դպրոցների անհրաժեշտությանը

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դպրոցները փակելու մասին խոսույթին և կլաստերային դպրոցների անհրաժեշտությանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության սեպտեմբերի 11-ի նիստում անդրադարձել է դպրոցները փակելու վերաբերյալ խոսույթին՝ նշելով, որ հատկապես ընտրություններից առաջ մեծ ճնշում է եղել կլաստերային դպրոցների ստեղծման ծրագրի վերաբերյալ։

Վարչապետը նշել է, որ խոսքը մի քանի գյուղերի սպասարկող դպրոցների մասին է։

«Մի քանի գյուղերի համար կլաստերային դպրոցների կառուցման որոշումները մենք կայացրել ենք բոլորովին այլ նպատակներով։ Տարբեր համայնքներ այցելելով՝ աշխատել ենք նաև դպրոցներ մտնել։ Երբ մտել ենք այդ դպրոցներ, մենք տեսել ենք, որ այդ դպրոցներում հնարավոր չէ կրթական պրոցես կազմակերպել և՛ ֆիզիկական ենթակառուցվածքի, և՛ կադրային բազայի առումով»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ իրավիճակում որոշում է կայացվել ունենալ կլաստերային դպրոցներ և ապահովել մի քանի բնակավայրերից երեխաների տեղափոխումը պետության հաշվին։ «Որպեսզի բոլոր երեխաներն ունենան կրթական հավասար միջավայր և հավասար պայմաններ»,-ասել է վարչապետը, հավելելով, որ դպրոցը փակելու խոսույթը հատկապես ընտրություններից առաջ շատ մեծ ճնշում էր. «Ես շատ ուրախ եմ, որ մենք այդ ճնշումներին չենք տրվել»։

 

  • Կիսվել: