ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նա խելացի և բարի մարդ էր, մեծ տաղանդի և հմայքի տեր. Գորբաչովը՝ Ջիգարխանյանի մասին

Նա խելացի և բարի մարդ էր, մեծ տաղանդի և հմայքի տեր. Գորբաչովը՝ Ջիգարխանյանի մասին

Դերասան Արմեն Ջիգարխանյանը հսկայական տաղանդի, հմայքի տեր անձնավորություն էր և ՛՛լեգենդար՛՛ աշխատասիրություն ուներ, նրա կյանքը հեշտ չի եղել, սակայն դժվարությունները միայն կոփել են նրան: Նման կարծիք է հայտնել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Գորբաչովն ասել է. ՛՛Նա խելացի և բարի մարդ էր, մեծ տաղանդի և հմայքի տեր: Նա դարձել է իր գործի բարձրագույն պրոֆեսիոնալներից մեկը, նրա աշխատունակությունն ուղղակի լեգենդար էր՛՛:

Նա հավելել է նաև, որ Ջիգարխանյանի հետ լավ ընկերներ են եղել, սակայն վերջին տարիներին միմյանց հաճախ չեն հանդիպել:

Հիշեցնենք, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը մահացել է շաբաթ գիշեր 85 տարեկան հասակում:  

  • Կիսվել: