շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նա դադարել է ճանաչել հարազատներին, նրան մտադրված հասցրել են այդ վիճակին. նախկին կինը՝ Ջիգարխանյանի մասին

Նա դադարել է ճանաչել հարազատներին, նրան մտադրված հասցրել են այդ վիճակին. նախկին կինը՝ Ջիգարխանյանի մասին

84-ամյա դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը դադարել է ճանաչել հարազատներին ու մտերիմներին, «Пусть говорят» հաղորդման եթերում հայտարարել է նրա նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Դաշնակահարուհին պնդում է, որ շրջապատը մտադրված է Արմեն Բորիսովիչին այդպիսի վիճակի հասցրել. իբրեւ հենց այդ պատճառով է Ամերիկայից նրա մոտ վերադարձել առաջին կինը՝ Տատյանա Վլասովան։ «Նա չի ճանաչում մարդկանց եւ չգիտի՝ ինչ է տեղի ունենում։ Նրան մտադրված են այդպիսի վիճակի հասցրել»,- հայտարարել է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։

Իր հերթին Վլասովան ամեն ինչում մեղադրում է Վիտալինային՝ հայտարարելով, որ հենց նա է Ջիգարխանյանին մեթոդաբար հասցրել հիվանդանոցային մահճակալին։ «Հիմար շոու օտար եւ ագրեսիվ մարդկանց մասնակցությամբ, որոնք չեն սիրում հարազատին՝ գլխավորին, որի անվան միջոցով եկել են գումար վաստակելու»,- ասել է Վիտալինան,- Նա չի գնացել։ Նրան տարել են՝ օգտվելով առողջական վիճակից ու անօգնականությունից։ Սիրող ամուսինը ինձ նվիրել է ամեն ինչ։ Հետո հիվանդացել, եւ վատ մարդիկ օգտվել են դրանից»։

Նշվում է, որ Ցիմբալյուկը գերադասել է լռել այն մասին, որ հենց Ջիգարխանյանի հետ ամուսնության եւ աղմկոտ ամուսնալուծության միջոցով է գովազդվել՝ ինչպես կարողացել է, ինչպես նաեւ այն մասին, որ դրանով գումար է վաստակել։ Նորաթուխ աստղը նախանձելի պարբերականությամբ հայտնվում է տարբեր թոք-շոուների եթերում. ասում են՝ մի էպիզոդում նկարահանման համար նրա հոնորարը հաշվվում է միլիոններով։ Եվ իհարկե, անմիջապես հայտնվել է երիտասարդ սիրելին՝ տարիքով մեծ, հարուստ կանանց սիրող երգիչ Պրոխոր Շալյապինը, որը «Секрет на миллион» հաղորդման եթերում հայտարարել է, որ Վիտալինայի հետ ապրում է Արմեն Բորիսովիչի բնակարանում։ Ընդ որում, ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության՝ զույգը բաժանվել է…

Բացի այդ՝ դերասանի հետ ամուսնության պաշտոնական գրանցումից մեկ օր առաջ դաշնակահարուհին իր անունով է գրանցել Ռուբկյովսկի մայրուղում գտնվող երեք սենյականոց բնակարանը։ Ամուսնալուծությունից հետո դատարանը բնակելի տարածքը թողել է արտիստին, ինչպես եւ մայրաքաղաքում գտնվող երկու բնակարանները։ Դերասանը պնդում էր, որ անշարժ գույքը գնվել է իր միջոցներով, սակայն այդպես էլ չի կարողացել դա ապացուցել։ Այնպես որ Ցիմբալյուկի մոնոլոգները «վատ մարկանց» եւ նրանց մասին, ովքեր «թոք-շոուների են գնում՝ գումար վաստակելու համար», նվազագույնը լկտիաբար են հնչում։

 

  • Կիսվել: