շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից, նրա մոտ ամեն ինչ կարգին է, ասել է նրա ընկեր Արթուր Սողոմոնյանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Արմեն Բորիսովիչը դուրս է գրվել, նա տանն է, նրա մոտ ամեն ինչ կարգին է»,- ասել է Սողոմոնյանը։

Հիշեցնենք, որ ընկերն ավելի վաղ հայտնել էր, որ Ջիգարխանյանը հիվանդանոցում է ընթացիկ  հետազոտության համար։

Նշենք նաև, որ Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը վատացել էր 2017 թվականից։

 

  • Կիսվել: