հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մահացել է ՀՀ վաստակավոր գործիչ Հենրի Էլիբեկյանը

Մահացել է ՀՀ վաստակավոր գործիչ Հենրի Էլիբեկյանը

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, 83 տարեկանում մահացել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ, քանդակագործ, Հանրապետության նախագահի մրցանակի դափնեկիր Հենրի Էլիբեկյանը, տեղեկացնում են Հայաստանի Նկարիչերի միությունից:


Հենրի Էլիբեկյանի ստեղծագործությունները գտնվում են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների պետական թանգարանում, Բախրուշինի անվան պետական կենտրոնական թատերական թանգարանում, Մոսկվայի Ա. Սախարովի անվան «Խաղաղություն, առաջընթաց և մարդու իրավունքներ» թանգարան-հասարակական կենտրոնում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում և այլ քաղաքների թանգարաններում ու հավաքածուներում։

 

  • Կիսվել: