շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մահացել է հարվածային գործիքների վիրտուոզ Ջինջեր Բեյքերը

Մահացել է հարվածային գործիքների վիրտուոզ Ջինջեր Բեյքերը

Լոնդոնում 81 տարեկանում մահացել է հարվածային գործիքների վիրտուոզներից մեկը՝ Ջինջեր Բեյքերը։ Այս մասին երաժիշտի Թվիթերյան էջում գրել են նրա ընկերները, գրում է  Եվրանյուզը։

Ջինջեր Բեյքերի մահվան պատճառների մասին հարազատները ոչինչ չեն հայտնել։

Նրան համաշխարհային ճանաչում է բերել 1966 թվականին Էրիկ Կլեպտոնի և Ջեք Բրյուսի հետ համատեղ ստեղծած ռոքի պատմության մեջ առաջին սուպերխումբը՝ Cream-ը։ Խմբի կազմալուծումից հետո Բեյքերը ելույթ է ունեցել Blind Faith, Ginger Bakerʼs Air Force, Baker Gurvitz Army խմբերում, նաև թողարկել  15 սոլո-ալբոմ։

2016 թվականին Rolling Stone ամսագիրը նրան 3-րդն է ճանաչել բոլոր ժամանակների հարվածային գործիքների 100 նվագողների մեջ։

  • Կիսվել: