կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կյանքից հեռացել է Մոսկվայի կոնսերվատորիայի նախկին ռեկտոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Տիգրան Ալիխանովը

Կյանքից հեռացել է Մոսկվայի կոնսերվատորիայի նախկին ռեկտոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Տիգրան Ալիխանովը

81 տարեկանում մահացել է Մոսկվայի կոնսերվատորիայի նախկին ռեկտոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Տիգրան Ալիխանովը։ Այս մասին հայտնել է Կոնսերվատորիայի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ալիխանովը ռուս դաշնակահար է, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1990), Ռուսաստանի ժողովրդական արտիստ (2002): 1971 թվականից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում կամերային անսամբլի և քառյակի բաժնում, որը ղեկավարել է 1992 թվականից։ 2005-2009 թվականներին աշխատել է Մոսկվայի կոնսերվատորիայի ռեկտոր։

 

  • Կիսվել: