հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Միջազգային գիտաժողովին քննարկվել են ԼՂ-ի առջև ծառացած խնդիրները․ հայտարարություն է տարածվել

Միջազգային գիտաժողովին քննարկվել են ԼՂ-ի առջև ծառացած խնդիրները․ հայտարարություն է տարածվել

2022 թ․ հուլիսի 15-19-ը Երևանի պետական համալսարանում և Հայ Առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմում տեղի է ունեցել «Արցախի մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով։

Ավելի քան երեսուն օտարերկրացի և հայ գիտնականներ ու փորձագետներ քննարկել են Լեռնային Ղարաբաղի (Արցախ) տարածաշրջանում մշակութային արժեքների ստեղծման, պատմական զարգացման և ներկայիս վտանգվածության խնդիրները։

Պարբերական դարձած գիտաժողովի շարժառիթը 2021 թ․ մարտի 4-ին ստվարաթիվգիտնականների կողմից հրապարակված կոչն էր՝ ի պաշտպանություն Արցախիմշակութային կոթողներրի։ Այն մատնացույց էր անում տեղի հայ բնակչության և նրամշակութային ժառանգության խիստ վտանգվածությունը։

Գիտաժողովի մասնակիցները, հաշվի առնելով, որ հայկական նյութական և ոչ նյութական մշակութային արժեքներն Արցախում և նրա շուրջ խիստ վտանգված են, կոչ են անում․

1. որ բոլոր քաղաքական և հասարակական դերակատարները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները ներգրավվեն Արցախում և նրա շրջակայքում մշակութային արժեքների ու վտանգված բնակչության պաշտպանության գործին,

2. որ բոլոր որոշում կայացնողները մշակութային արժեքների և մարդու իրավունքների պաշտպանությունը դարձնեն Ադրբեջանի հետ ցանկացած տեսակի համագործակցության նախապայման,

3. որ ներկայումս հակամարտության կարգավորման շուրջ և խաղաղության համաձայնագրի կնքման նպատակով տարբեր մակարդակներում տարվող բանակցություններում նաև հաշվի առնվեն արցախահայության իրավական շահերը։

Միայն արդար խաղաղությունը կարող է երաշխավորել մշակութային արժեքների և մարդու իրավունքների կայուն պաշտպանությունը, ինչին Ադրբեջանը պարտավորվել է միջազգային իրավունքի համաձայն,

4. ապահովելու, որ Եվրոպական միությունն ու նրա անդամ երկրները բարձրացնեն նաև պատմության վերանայման, մարդու իրավունքների պաշտպանության և Արցախում մշակութային արժեքների վտանգվածության և ոչնչացման խնդիրները, երբ Ադրբեջանի հետ էներգակիրների մատակարարման շուրջ բանակցություններ են ընթանում և համաձայնություններ կնքվում,

5. որ Ադրբեջանը անսահմանափակ իրավունք տա գիտնականներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին և մյուս միջազգային կազմակերպություններին՝ Արցախում և շրջակա տարածքներում գտնվող մշակութային կոթողների այցելության համար և չարգելի հավատացյալների մուտքը պաշտամունքի վայրեր:

 

Կազմակերպիչներ՝

Մարտին Թամքե, դր․, պրոֆ․, բազմ․ պատվո դր․, Գյոթինգեն

Անդրեաս Մյուլլեր, դր․, պրոֆ․, Քիլ

Դագմար Հելլեր, դր․, Բենսհայմ

Հարություն Գ․ Հարությունյան, դր․, Երևան

 

Մասնակիցներ՝

Աբրահամ արքեպս․ Մկրտչյան, պ․ գ․ թ․, Եղեգնաձոր

Անուշավան եպս․ Ժամկոչյան, պ․ գ․ դ․, պրոֆ․, Երևան

Սահակ վրդ․ Շաքարյան, Գանձասար

Ալեքսանդր Թրունկ, դր․, պրոֆ․, պատվո դր․ Քիլ

Ռոյ Քնոկե, դր․, Պոտսդամ

Վոլֆրամ Լանգփապե, դր․, Հաննովեր

Վահան Տեր-Ղևոնդյան, պ․ գ․ դ․, Երևան

Աբէլ քհնյ․ Մանուկեան, դր․, Ժնեւ

Լեռնիկ Հովհաննիսյան, պ․ գ․ թ․, Ստեփանակերտ

Աշոտ Հայրունի, պ․ գ․ դ․, պրոֆ․, Երևան

Համլետ Պետրոսյան, պ․ գ․ դ․, պրոֆ․, Երևան

Կլաուս Կոշորկե, դր․, պրոֆ,․ Մյունխեն/Թուն

Թոմաս Շտերնբերգ, դր․, դր․, պրոֆ․, Մյունսթեր

Տեսսա Հոֆման, դր․, Բեռլին

Մարկուս Մեկել, Բեռլին

Դաստին Հոֆման, Բրյուսել

Հարություն Գրիգորյան, Բեռլին

Արմենուհի Դրոստ-Աբգարյան, դր․, պրոֆ․, Հալլե

Անահիտ Ավագյան, դր․, Երևան/Այխշթեթ

Րաֆֆի Քանթեան, դր․, Հաննովեր

Անի Ղազարյան, դր․, Ժնև

Թամարա Մինասյան, բ․ գ․ թ․, Երևան

Արմեն Ղազարյան, դր․, Երևան/Մոսկվա

Արմինե Մելքոնյան, պ․ գ․ թ․, Երևան/Ֆլորանս

Լուսինե Թումանյան, պ․ գ․ թ․, Երևան

Հայկ Մարտիրոսյան, դր․, Պոտսդամ

Արփինե Շպրինգբորն, Գյոթինգեն

Անահիտ Ասատրյան, Երևան

 

Հավելյալ ստորագրողներ՝

1. Pfr. Mirko Diepgen, Heidelberg

2. Kerstin Partzsch, Vilshofen a.d. Donau

3. Prof. Dr. Hans Reinhard Seeliger, Tübingen

4. Pfr. Wolfhart Koeppen, Passau

5. Pfr. Christian Dietrich, Klettbach

6. Pfr. Dr. Alexandru Nan, München

7. Georgios Vlantis, MTh., München

8. Spyridon P. Panagopoulos, Patras/GR

9. Prof. Dr. Dimitrios Moschos, Athen/GR

10. Prof. Dr. Wolfram Kinzig, Bonn

11. Pfr. Andreas Brenneke, Bochum

12. Prof. Dr. Volker Leppin, Hamden/USA

13. Prof. Dr. Ioanna Stouphi, Athen/GR

14. Pfarrerin Katy Christmann, Bad Kreuznach

15. Priester Konstantin Anikin, Halle

16. Prof. Dr. Jörg Frey, Zürich/CH

17. Prof. Dr. Guy Stroumsa, Jerusalem/ISR

18. Prof. Dr. Johannes Zachhuber, Oxford/GB

19. Assoc. Prof. Dr. Emmanouela Grypeou, Stockholm/SWE

20. David Bundy, PhD, Manchester/GB

21. Dr. Thomas A. Seidel, Eisenach

22. Prof. Dr. Martin George, Bern/ CH

23. Prof. Dr. Karl Pinggéra, Marburg

24. Manfred Schürz, Bremen

25. Prof. Dr. Katharina Kunter, Helsinki/FIN

26. Dr. Martina Horn, Mainz

27. Dr. Anahit Babayan, Leipzig

28. Prof. Dr. Bas ter Haar Romeny, Amsterdam/NL

29. Prof. Dr. Nils Arne Pedersen, Aarhus/DK

30. Pfarrerin Marianna Nestoris, Hamburg

31. Eva Quistorp, Berlin

32. Pfr. Pascal Schilling, Bochum

33. Christiane Roesler, Ortenburg

34. Prof. Dr. Thomas Mark Nemeth, Wien/AUT

35. Dietmar Nietan, MdB, Düren

36. Matthias Dörr, Freising

37. Pfr. Bernhard Speller, Minden

38. Prof. Dr. Dr. h.c. mult Christoph Markschies

39. Prof. Dr. Hans-Ulrich Weidemann, Siegen

40. Prof. Dr. Annette Merz, Tolbert/ NL

41. PD Dr. Ciprian Burlacoiu, München

42. Prof. Dr. Lukas Bormann, Marburg

43. Bischof em. Prof. Dr. Martin Hein, Kassel

44. Prof. Dr. Heinz Ohme, Berlin

45. Prof. Dr. Uta Heil, AUT

46. Prof. Dr. Markus Wriedt, Frankfurt a.M.

47. Prof. Dr. Dorothea Wendebourg, Berlin

48. Prof. Dr. Peter Gemeinhardt, Göttingen

49. PD Dr. Detlef Metz, Schotten/Tübingen

50. Prof. Dr. Ernst Koch, Leipzig

  • Կիսվել: