Կալանավորվեց «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահը
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Շիրակի մարզի դատախազության և քննչական բաժնի միջնորդությունը՝ որոշելով երկու ամսով կալանավորել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանին։
Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման, խարդախության և փաստաթղթեր կեղծելու համար։ Նա դատարանից կտեղափոխվի Աբովյանի քրեակատարողական հիմնարկ։