չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ջրային հրավառություն.  առաջին անգամ Հայաստանում  հանդես կգա ջրային կրկեսը

Ջրային հրավառություն. առաջին անգամ Հայաստանում հանդես կգա ջրային կրկեսը

     Հայաստանում առաջին անգամ հանդես կգա ռուսական «Водная страна» ատրակցիոն շոուն, որն այլ կերպ հայտնի է որպես կրկես ջրի վրա: Այս կոլեկտիվի հետաքրքիր, գունավոր և ցնցող ելույթները  նախատեսված են գարնանային տոներին՝ մարտի  6, 7, 8-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

       Մեզնից յուրաքանչյուրը եղել է կրկեսում և գիտի դասական կրկեսի ժանրերը և ելույթների առանձնահատկությունները՝ ակրոբատներ, ծաղրածուներ, իլյուզիոնիստներ, կենդանի վարժեցնողներ, սակայն ժամանակի հետ ամեն ինչ փոխվում է, և այդ թվում նաև կրկեսային մշակույթը, և դրա վառ օրինակն է կրկեսը ջրի վրա:

       «Ջրային աշխարհ» շոուի  գունագեղ և վառ իրականությունը, երաժշտության կախարդական միաձուլումը կրկեսային համարների հետ, ջրային խորեոգրաֆիան, հեքիաթային գույները և բազմաքանակ շատրվանները առաջին իսկ րոպեներից հանդիսատեսին ընկղմում են ֆանտաստիկ աշխարհի անսովոր և զարմանալի մթնոլորտի մեջ: Աշխարհ, որը լեցուն է առեղծվածային արարածներով, որոնք թռնում են օդում,  լողում են ջրում և կատարում հետաքրքիր հնարքներ: Այստեղ անգամ դժվար է տարբերել, թե որոնք են իրական և որոնք են արտիստների կողմից ստեղծված  կերպարներ: Գրավիչ ծովահարսեր, մեդուզաներ և այլ ջրային կերպարներ:

     Ելույթ կունենան սինքրոն լողի  միջազգային կարգի սպորտի վարպետներ, որոնց ներկայացրած յուրաքանչյուր համար  ուշադրություն է գրավում և տեղափոխում ներկաներին հեքիաթային աշխարհ: Ջրային կրկեսում  արվեստի մի քանի ճյուղի համադրում է, դիզայներական գեղեցիկ հագուստներ,  հատուկ լուսաձայնային էֆեկտներ, գեղարվեստական լուծումներ, կրակոտ երաժշտություն. այստեղ ամեն ինչ արվում է հանդիսատեսի բարձր տրամադրության համար:  Այսպիսի շոու-ծրագիրը հետաքրքիր կլինի ինչպես երեխաների, այնպես էլ՝ մեծահասակների համար: Ներկաները կարող են ծանոթանալ  անփույթ արջուկ-նավաստիի, ուրախ կապիկների և հմայիչ փոկի հետ: Հանդիսատեսը ականատես կլինի նաև կախարդական Waterland կղզում  հրաշքի արարմանը: Ջրային թագավորության բնակիչները  (արտիստները), որոնք   տիրապետում են ոչ միայն  ջրի տարերքին, այլ նաև կրակի, անկասկած,  հանդիսատեսի սրտերը իրենց հնարքներով կգրավեն: Սա հրաշալի հեքիաթային ջրային շոու ծրագիր է, որը նախատեսված է ընտանեկան դիտման համար:   Ջրային հրավառությունը ապահովված է գերժամանակակից տեխնիկայի միջոցով, կլինեն 34 մետրանոց  շատրվաններ, 170 տոննա ջրով լողավազան:

  Երեկոյի գեղեցիկ մասնիկը կլինի նաև  АКВА-բալետի համարները և լազերային շոուն: АКВА-բալետի գեղեցիկ, ճկուն աղջիկները կցուցադրեն ակրոբատիկ, գեղարվեստական համարներ: Նրանց միջոցով բալետային մշակույթը սահուն կտեղափոխվի ջրային միջավայր:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: