Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ վնասվել են հայկական երկու եկեղեցիներ
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ներկայացրել է Իրանում վերջին ցույցերի ժամանակ պատճառված նյութական վնասը։
Նա սոցցանցի իր էջում արված գրառման մեջ նշել է, որ, ի թիվս այլնի, վնասվել են նաև հայկական երկու եկեղեցիներ։
«Իրանում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով պատճառված վնասը՝
Շտապօգնության 305 ավտոմեքենա և ավտոբուս
24 բենզալցակայան
700 խանութ
300 մասնավոր առանձնատուն
750 բանկ
414 պետական շենք
749 ոստիկանական բաժանմունք
120 «Բասիջ» կենտրոն
200 դպրոց
350 մզկիթ
15 գրադարան
2 հայկական եկեղեցի
253 ավտոբուսային կայարան
600 բանկոմատ
800 մասնավոր ավտոմեքենա»,- գրել է Արաղչին:


