ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը պետությունից ակնկալած աջակցությունը չի ստացել

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը պետությունից ակնկալած աջակցությունը չի ստացել

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանն ասաց, որ հիմա իրենք ցրված են, չեն կարողանում սիստեմատիկ աշխատել, փորձ են անում այնտեղ, որտեղ կարողանում են։

«Իհարկե, ես մտահոգ եմ Արամի-23-ի համար, բայց ավելի մտահոգ եմ «Հայաստանի փոքրիկ երգիչների» համար։ Շատ ցավալի կլինի, եթե կորցնենք որևէ պատմաան հուշարձան, բայց առավել ցավալի կլինի, եթե կորցնենք երգչախումբ»,-ասաց նա:

Հեքեյանը նշեց, որ ինքն ու երգչախմբի երեխաներն ընկճված են, ֆիզիկապես ու հոգեպես շատ դժվար վիճակում են:

«Մենք կարծում էինք, որ պետությունը սարի նման պետք է կանգնի մեր մեջքին, բայց նման բան չենք տեսնում։ Գրում ենք բազում նամակներ բոլոր հնարավոր կառույցներին։  Պատասխանում են՝ խնդիր է շենքը, փողոցը, բայց մեկը չի ասում, թե երգչախմբին ինչքով օգնենք, որ մնա»,-նշեց Տ. Հեքեքյան։

Նա հավելեց նաև, որ Արամի 23-ի շենքի դեպքում խախտվել են պետական օրենքներ, կառավարության որոշմանը հակառակ ավելի մեծ փոս են փորել, խախտվել են բոլոր նորմատիվները։ Նրա խոսքով, կա հարուցված քրեական գործ, որն արդեն ձգվում է մեկ տարի, սակայն ոչ մի առաջընթաց չկա:

 «Մեզ ասում են՝ փողոց փակեք։ Բայց սա այն կառույցը չէ, որն իրեն թույլ տա նման վարքագիծ։ Եթե մենք չենք ներկայացնում կարևորություն, ուրեմն՝ փողոց փակելով ի՞նչ»,- նշեց Տ. Հեքեքյանը։

Նշենք, որ այս տարվա հունվարին Արամի 23 հասցեում տեղակայված մշակութային հուշարձանի վթարված պատը փլվել է: Այդ շենքում երգչախումբն անցկացնում էր իր փորձերը:

 

  • Կիսվել: