չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Դոմինգո Հինդոյանը նշանակվել է Լոս Անջելեսի օպերային թատրոնի երաժշտական տնօրեն

Դոմինգո Հինդոյանը նշանակվել է Լոս Անջելեսի օպերային թատրոնի երաժշտական տնօրեն

Հայազգի դիրիժոր Դոմինգո Հինդոյանը նշանակվել է Լոս Անջելեսի օպերային թատրոնի երաժշտական տնօրեն։ Այս մասին գրում է Washington Post պարբերականը։

Վենեսուելահայ դիրիժորի  նշանակման մասին հայտարարվել է երեկ երեկոյան․ Հինդոյանը այդ պաշտոնում կփոխարինի երկարամյա տնօրեն Ջեյմս Քոնլոնին։ Նրա հետ պայմանագիր է կնքանվել 5 տարի ժամկետով։ Այն ուժի մեջ կմտնի 2026-ի հուլիսի 1-ից։  2026-2027 թատերաշրջանի ընթացքում նրան է վստահվել երեք բեմադրություն։

«Մեծ պատիվ եմ համարում միանալ Լոս Անջելեսի օպերային որպես հաջորդ երաժշտական ​​տնօրեն։ Առաջին փորձից ես զգացի ամուր կապ այս ընկերության արտակարգ երաժիշտների, անձնակազմի  հետ։ Մեծ պատիվ է հետևել մաեստրո Ջեյմս Քոնլոնի օրինակին, որի ժառանգությունը Լոս Անջելեսի օպերան դարձրել է այն, ինչ կա՝ դինամիկ և հավակնոտ հաստատություն։ Սա Լոս Անջելեսի օպերայի և ինձ համար նոր փուլի սկիզբ է, և ես այս դերը ստանձնում եմ մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ։ Ընկերության տաղանդավոր արտիստների, թիմի և ղեկավարության հետ միասին ես անհամբեր սպասում եմ ապագա եթերաշրջանների ձևավորմանը, նոր ներկայացումների մշակմանը, տեղացի արտիստների հետ համագործակցությանը, աշխարհի առաջատար ստեղծագործական ձայներին հրավիրելուն և մեր կապը քաղաքի և դրա սահմաններից դուրս հանդիսատեսի հետ խորացնելուն»,-ասել է Հինդոյանը։

  • Կիսվել: