ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
32 վրկ-ում գողացել են Սալվադոր Դալիի կտավը

32 վրկ-ում գողացել են Սալվադոր Դալիի կտավը

Սան-Ֆրանցիսկոյի գեղարվեստական պատկերասրահից գողացել են Սալվադոր Դալիի «Այրվող ընձուղտը» կտավը, տեղեկացնում է Գազետա.ռու-ն:

Նշվում է, որ համցանցում հրապարակվել են տեսախցիկների տեսագրությունները, որտեղ երևում է, որ գողին հաջողվում է նկարը գողանալ ընդամենը 32 վայրկյանում:

«Այրվող ընձուղտը» կտավը ստեղծվել է 1966-67 թթ., այն արժեր 20 հազար դոլար:

Այժմ փնտրում են գողին և նրա հանցակցին:

 

  • Կիսվել: