կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից մեքենա գողացած քաղաքացին ներկայացել է բաժին

Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից մեքենա գողացած քաղաքացին ներկայացել է բաժին

Հուլիսի 3-ին՝ ժամը 21:05-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքում հաղորդում տված օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ հունիսի 27-ի ժամը 20:14-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում կայանված իր «Շեվրոլե Կամարո» մակնիշի մեքենան: Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Նոյեմբերյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 7-ի գիշերը Նոյեմբերյանի բաժին է ներկայացել Գյումրի քաղաքի բնակիչ 44-ամյա մի տղամարդ և հայտնել, որ հուլիսի 1-ի կեսգիշերին մաքսատան հարակից տարածքից նշված մեքենան գողացել և տեղափոխել է Գյումրի:

Նա ներկայացրել է գողացած մեքենան:

44-ամյա գյումրեցին ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Նոյեմբերյանի քննչական բաժին:

  • Կիսվել: