ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել 94.6 մլն դրամ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել 94.6 մլն դրամ

«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան` ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև մարտի 6-ը 1000 դրամի պարտադիր հանգանակության արդյունքում Արցախի Հանրապետությունից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվել են 94.6 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ:

Այս մասին հայտնում է ԱՀ ֆինանսների նախարարությունը՝ մանրամասնելով, որ յուրաքանչյուր գործատու կամ քաղաքացի իր կողմից կատարված դրոշմանիշային վճարների գումարները կարող է տեսնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքում` www.1000plus.am հասցեով:

  • Կիսվել: